Գերմանիայի Բունդեսլիգայի եզրափակիչ՝ 34-րդ տուրի հանդիպումներում ավարտվեցին առաջին խաղակեսերը։
Այդ պահին Դորտմունդի «Բորուսիան», որը երկու միավորի առավելություն ուներ վերջին տուրից առաջ «Բավարիայի» նկատմամբ, անսպասելիորեն սեփական հարկի տակ զիջում է «Մայնցին» 0-2 հաշվով։
«Բորուսիան» իր հերթին մրցակցի հարկի տակ հաղթում է 1-0 հաշվով «Քյոլնին» և այս պահին հավակնում է հերթական չեմպիոնությանը։
Հետաքրքիր պայքար է ընթանում նաև 4-րդ տեղի համար․ այս պահին ՉԼ-ի ուղեգրին հավակնում է «Ֆրայբուրգը», որը 1-0 հաշվով հաղթում է «Այնտրախտին» առաջին խաղակեսից հետո։ Իսկ «Յունիոնը», որը «Ֆրայբուրգի» հետ միասին այս տուրից առաջ ունեն 59-ական միավոր, գոլազուրկ ոչ-ոքի է խաղում «Վերդերի» հետ։