Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լուկաս Էրնանդեսը դադարեցրել է բանակցությունները ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կենտրոնական պաշտպանների՝ Սերխիո Ռամոսի և Պրեսնել Կիմպեմբեի հնարավոր հեռանալու դեպքում: Փարիզցիներն արդեն պայմանավորվել են Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Միլան Շկրինյարի տրանսֆերի շուրջ։ ՊՍԺ-ն նույնպես ցանկանում է ձեռք բերել Էրնանդեսին:
Ինքը՝ «Բավարիայի» պաշտպանը, կցանկանար տեղափոխվել ՊՍԺ, քանի որ փարիզյան ակումբն արդեն նրան ակումբի զարգացման նախագիծ է ներկայացրել։ Հանուն Ֆրանսիայի չեմպիոնի ճամբար հնարավոր տեղափոխության՝ Էրնանդեսը դադարեցրել է մյունխենյան թիմի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։
Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: