Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ։
«Մեղուների» պաշտոնական կայքը հայտնում է, որ գերմանացին նոր պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
«Ես պատրաստ եմ շարունակել ամեն ինչ տալ հանուն այս ակումբի, ինչպես որ միշտ դա արել եմ»,- Հումելսի խոսքերն է մեջբերում Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
Այս շաբաթվա վերջին Մատսը «Բավարիայի» կազմում կարող է նվաճել իր առաջին տիտղոսը Բունդեսլիգայում 2019 թվականից ի վեր: Դորտմունդի «Բորուսիան» կվերցնի չեմպիոնական ոսկին, եթե տանը հաղթի «Մայնցին»։ Վերջին տուրից առաջ «Բավարիայից» տարբերությունը երկու միավոր է։
























































