Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը Էդին Թերզիչը խոսել է «Աուգսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0)։
«Այս տարի մենք երկար ժամանակ անց առաջին անգամ մոտ ենք չեմպիոնությանը (վերջին անգամ «Բորուսիան» Բունդեսլիգան հաղթել է 2012 թվականին): Մենք պետք է նորից խաղանք ամբողջ ուժով, իսկ հետո, հուսով եմ, վերջապես, մենք կպահենք գավաթը մեր ձեռքերում։
Հիմա մեզ պետք են քաղաքի, մարզադաշտի էմոցիաները, իսկ մենք էլ մեր հերթին կհոգանք խաղի մասին։ Մենք պետք է միասին գնանք այս քայլին։
Մենք վաստակեցինք 70 միավոր, ինչը հնարավոր չէր կանխատեսել մրցաշրջանից առաջ՝ հատկապես հաշվի առնելով աշնանային ճգնաժամը և վնասվածքների մեծ թիվը»,- ասել է Թերզիչը ասում մամուլի ծառայության հետ զրույցում։
Բունդեսլիգայի ավարտից 1 տուր առաջ Դորտմունդի «Բորուսիան» առաջին տեղում է և 2 միավորով է գերազանցում Մյունխենի «Բավարիային»։
























































