«Բավարիայի» լեգենդ Լոթար Մատեուսը հայտնել է, որ մյունխենյան ակումբի ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելը մոտ է եղել «Յուվենտուսը» գլխավորելուն։
«Տուխելը մոտ էր «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելուն, և «Բավարիան» նյարդայնացավ: Տուխելը առանց ակումբի էր, իսկ «Բավարիան» 100 տոկոսով վստահ չէր Նագելսմանի հարցում:
Թրեբլը նվաճելու դեպքում նրան աշխատանքից ազատել չէին կարող, ուստի դա ավելի շուտ արեցին: Անկեղծ ասած, ես կարծում էի, որ Յուլիան Նագելսմանի հեռացումը կատակ էր, բայց դա ապրիլի 1-ին չէր»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Բավարիան» 33 խաղից հետո 68 միավորով շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Դորտմունդի «Բորուսիան» զբաղեցնում է երկրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով մյունխենյան գրանդին, բայց դորտմունդյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել:
























































