«Միլանը» պատրաստվում է պայմանագիր կնքել կիսապաշտպան Դաիչի Կամադայի հետ, ով ամռանը կհեռանա Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ Ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել միլանյան թիմ։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 խաղում Կամադան խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
























































