«Բավարիան» չի պատրաստվում բաժանվել թիմի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան», սակայն մյունխենյան ակումբի դիրքորոշումն այն է, որ Կիմիխն անձեռնմխելի ֆուտբոլիստ է։
«Բավարիան» մտադիր չէ որևէ բանակցություն վարել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Կիմիխը առանցքային խաղացող է համարվում։
Կիսապաշտպանը մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2015/16 մրցաշրջանից։
Այս մրցաշրջանում նա Բունդեսլիգայի 31 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































