Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից: Նա նշել է, որ գոհ է թիմում իր դիրքից։
«Այո, ես մնում եմ։ Ես շատ գոհ եմ թիմից և ակումբից»,- ասել է Ալոնսոն։
Ալոնսոյի գործող պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Ակումբը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը։
Հաղորդվում էր, որ 2023 թվականի ամռանը 41-ամյա մասնագետը գլխավորելու է «Տոտենհեմը»։
























































