«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» հետ պայմանագրի շուրջ, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «դեղագործները» ցանկանում են գործարքն ավարտին հասցնել հաջորդ ամիս։
Աղբյուրը նշում է, որ տրանսֆերի շուրջ բանակցությունները մտնում են եզրափակիչ փուլ։ «Արսենալը» խաղացողի համար պահանջում է 15 միլիոն եվրո, սակայն Խաբի Ալոնսոյի թիմը դեռ փորձում է «զեղչ ստանալ»։ Ջական բաց է Բունդեսլիգա վերադառնալու համար, որտեղ նա նախկինում հանդես է եկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում:
30-ամյա Ջական Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում խփել է 5 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։
























































