Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է 2023/2024 մրցաշրջանի տնային մարզահագուստը։ Մարզաշապիկի հիմնական գույնը սպիտակն է։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Բավարիայի» տղամարդկանց թիմն այս մարզաշապիկով առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 20-ին, երբ սեփական հարկի տակ կընդունի «ՌԲ Լայպցիգին»:
























































