«Արսենալը» կարող է գերազանցել իր տրանսֆերային ծախսերի ռեկորդն այս ամառ, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները պատրաստ են ծախսել ավելի քան 200 միլիոն ֆունտ ստերլինգ այս ամառ։
«Արսենալի» առաջնային տրանսֆերային նպատակներն են «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը և «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն։
Բրիտանական մարզական լրատվամիջոցները հայտնում են, որ Արտետան, բացի Կայսեդոյից, ցանկանում է իր թիմում տեսնել «Բրայթոնի» ևս մեկ առաջատարին՝ Կաուրո Միտոմային։ Լոնդոնյան ակումբը ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է ծախսել 35-40 միլիոն ֆունտ։
«Արսենալը» 36 խաղից հետո 81 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Վերջին խաղում լոնդոնցիները ջախջախիչ պարտություն կրեցին հենց «Բրայթոնից» (0-3):
























































