«Լիվերպուլը» հետաքրքրված է Կաուրո Միտոմայի ծառայություններով։ Ըստ լիվերպուլյան LFCrumour-ի տեղեկությունների, մերսիսայդյան ակումբում տպավորված են նրա ելույթներով «Բրայթոնի» կազմում այս մրցաշրջանում:
Դեռ պարզ չէ, թե ճապոնացին կնախընտրի Ալեքսիս ՄաքԱլիստերի հետ տեղափոխվել «Լիվերպուլ», թե՞ կմնա «Բրայթոնում»։ Նշենք, որ արգենտինացու տրանսֆերային մրրցավազքում այս պահին ֆավորիտ է համարվում հենց մերսիսայդյան ակումբը։
Միտոմայի ծառայություններով այս պահին հետաքրքրված են գրեթե բոլոր անգլիական թոփ ակումբները։ Ամենահաճախը ԶԼՄ-ները նրա անունը կապում են «Արսենալի», «Նյուքասլի» և ՄՅՈՒ-ի հետ։
Միտոմայի տրանսֆերը Յուրգեն Կլոպի համար կլուծի բացը հարձակման գծում Ռոբերտո Ֆիրմինուի հեռանալուց հետո։ Կոդի Գակպոյի և Դարվին Նունյեսի հետ ճապոնացին կարող է կազմել Կլոպի թիմի հարձակվողական եռյակն առաջիկա մրցաշրջաններում։
























































