Եվս մեկ գրանդ ակումբ ամռանը կմիանա «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի տրանսֆերային մրցավազքին։
Լրագրող Սեմ Դինի խոսքերով՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարին միացել է Պրեմիեր լիգայի ևս մեկ ակումբ՝ ի դեմս «Լիվերպուլի»։
Հիշեցնենք, որ հունվարին Կայսեդոն մոտ էր «Արսենալին» միանալուն, բայց «Բրայթոնն» ի վերջո հրաժարվեց վաճառել իր երիտասարդ տաղանդին: Էկվադորցու խաղային որակները գնահատում է նաև Յուրգեն Կլոպը, որը դեմ չէ ֆուտբոլիստին տեսնել իր թիմում։
Երեկ «Բրայթոնը» Լոնդոնում 3-0 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Արտետայի թիմը ևս շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Կայսեդոյի նկատմամբ։
























































