«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին:
«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկու խաղերի միջև մենք ստիպված էինք բարդ հանդիպում անցկացնել «Էվերթոնի» դեմ, որը վերջերս 5 գոլ խփեց «Բրայթոնի» դեմ խաղում: Առաջին րոպեից մենք խաղը վերցրինք մեր ձեռքը և հիանալի հանդիպում անցկացրինք։
Մրցակիցը խորը պաշտպանվում էր, իսկ նրանց հակագրոհները տպավորիչ են։ Այս առումով նրանք լավագույնն է առաջնությունում։ Բայց մենք վերահսկում էինք խաղը, գործում էինք համբերատար։
Գյունդողանը հիանալի էր ներխուժում տուգանային հրապարակ, դա շատ, շատ կարևոր էր:
Յուրաքանչյուր հաղթանակ մեզ ուժ է տալիս հաջորդ խաղի համար։
Հաջորդը՝ տնային կիսաեզրափակիչ հանդիպում Մադրիդի «Ռեալի» հետ, ի՞նչ ասեմ։ Ես ֆուտբոլիստներին ասացի, որ փորձեն հանգստանալ և անել այն, ինչ անում են վերջին 4-5 մրցաշրջաններում»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:
























































