Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում (3:0) հաղթելով «Էվերթոնին»՝ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում հաղթանակների շարքը հասցրել է 11 խաղի։
Շոն Դայչի թիմի նկատմամբ տարած հաղթանակը «քաղաքաբնակների» 11-րդ անընդմեջ հաղթանակն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ընդ որում, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, «Մանչեսթեր Սիթին» 22 հանդիպում է՝ չի պարտվել։
Վերջին անգամ Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվել է փետրվարի սկզբին՝ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս զիջելով «Տոտենհեմին» (0:1): Փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 18 խաղում և ևս չորս հանդիպում ավարտել ոչ-ոքի։
Հաջորդ խաղը «Սիթին» կանցկացնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ սեփական հարկի տակ ընդունեոլով «Ռեալին»: Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
























































