Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները ձմռանը ցանկանում էին դեռ ձմռանը գնել շվեյցարացուն, բայց դարպասապահը տեղափոխվեց մյունխենյան ակումբ։
Զոմերի և «Բավարիայի» միջև կա պայմանավորվածություն․ եթե Մանուել Նոյերը վնասվածքից հետո վերականգնի իր տեղը հիմնական կազմում, ապա Զոմմեր կտեղափոխվի այլ ակումբ։
34-ամյա խաղացողը «Բավարիա» է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Մյունխենցիների կազմում նա անցկացրել է 20 հանդիպում, բաց է թողել 26 գոլ և 6 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։
























































