Լևերկուզենի «Բայերի» գործադիր տնօրեն Ֆերնանդո Կարրոն արձագանքել է իր թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ «Տոտենհեմի» հետաքրքրության մասին լուրերին։
«Նա պայմանագիր ունի մինչև 2024 թվականը։ Նա երջանիկ է այստեղ, և մենք գոհ ենք նրանից։ Մենք հաճույք ենք ստանում միասին աշխատելուց, և ես վստահ եմ, որ նա կմնա այստեղ հաջորդ մրցաշրջանում: Եվ, հուսով եմ, այս մրցաշրջանները դեռ շատ կլինեն, բայց ֆուտբոլում հեռուն նայել չի կարելի»,- Կարրոյի խոսքն է մեջբերել AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոն կարող է գլխավորել «Տոտենհեմը», որը մարտին հեռացրել էր Անտոնիո Կոնտեին։
41-ամյա իսպանացին նախորդ տարվա հոկտեմբերից գլխավորում է Լևերկուզենի «Բայերը»: 31 տուրից հետո նրա թիմը 48 միավորով Բունդեսլիգայում 6-րդն է։ Բացի այդ, «Բայերը» դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Ռոմայի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































