Հայտնի է դարձել, թե ինչ է նախատեսում անել Մյունխենի «Բավարիան» իր հարձակվող Թոմաս Մյուլերի պայմանագրի հետ։ Այս մասին հայտնում է Sport1-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է հարձակվողին թիմում պահել մինչև նրա պայմանագրի ժամկետը լրանա՝ 2024 թվականի հունիը։ Հնարավոր է նաև, որ մյունխենյան ակումբը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգի պայմանագիրը վետերանի հետ։ Այնուամենայնիվ, Մյուլերը դադարել է անձեռնմխելի լինել «Բավարիայում» Ջամալ Մուսիալայի առաջընթացից հետո, և այլ ակումբ տեղափոխվելը դեռ կարող է տեղի ունենալ:
Ավելի վաղ ինքը՝ Մյուլերը, արձագանքել էր «Բավարիայից» իր հնարավոր հեռանալու մասին լուրերին՝ իր սոցցանցերում հեգնական գրառում կատարելով։
























































