«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը պատմել է, թե ինչու նախորդ ամառ մյունխենյան ակումբը պայմանագիր չի կնքել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։
«Անցյալ տարի մենք փորձեցինք պայմանագիր կնքել Հոլանդի հետ նույնիսկ «Սիթիի» հետ նրա բանակցություններից առաջ, բայց հասել էինք մեր ֆինանսական շեմին: Մենք չպետք է խախտեինք մեր աշխատավարձային կառուցվածքը։ Իհարկե, դա մեր կանոնների մեջ չի մտնում։
Այս ամառ 100 միլիոն եվրոյից ավելի գումարով տրանսֆե՞ր հարձակվողի համար: Դա մեծ ռիսկ է։ Երբ խոսքը վերաբերում է նման թվերին, մենք պետք է հստակ հասկանանք՝ հարձակվողը կկարողանա՞ այդ գումարի դիմաց որոշակի քանակությամբ գոլեր խփել, թե ոչ»,- Կանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» 2022 թվականի ամռանը 60 միլիոն եվրոյի դիմաց։
























































