«Բավարիայի» առաջատարներից մեկը՝ Թոմաս Մյուլերը կարող է հեռանալ մյունխենյան ակումբից կանոնավոր խաղային պրակտիկայի բացակայության պատճառով, գրում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա գերմանացի հարձակվողը վրդովված է, որ Թոմաս Տուխելի օրոք նա ավելի քիչ հավանական է, որ հայտնվի «Բավարիայի» մեկնարկային կազմում: Սա կարող է Մյուլերին դրդել հեռանալ ակումբից, որի սանն է նա հանդիսանում:
Նշվում է, որ ֆուտբոլիստը հաստատ չի ավարտի կարիերան՝ նա ցանկանում է ամենաբարձր մակարդակով խաղալ առնվազն մինչև 2024 թվականը։ Եթե նա հեռանա «Բավարիայից», Մյուլերը կցանկանար միանալ տիտղոսների համար պայքարող ակումբի: Այս պահին ֆուտբոլիստի և «Բավարիայի» ղեկավարության միջև բանակցություններ չեն եղել։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Մյուլերը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































