Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
«Այնտրախտի» մարզական տնօրենն ասել է, որ վճռական է աշխատել միասին՝ մրցաշրջանը հաջողությամբ ավարտելու և մարզչին լավ նոտայով հրաժեշտ տալու համար։
Մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի ամառ։ 48-ամյա ավստրիացին «Այնտրախտը» գլխավորում է 2021 թվականից։ Գլասների գլխավորությամբ ակումբը 2021/22 մրցաշրջանում հաղթեց Եվրոպա լիգան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 48-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։
























































