«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայերում», հայտնում է Sky Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ տեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ ամառ, երբ ավարտվի Ջակայի պայմանագիրն «Արսենալի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Արսենալում» է 2016 թվականից։
























































