«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն խոսել է «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղի մասին։
«Ինչպես ցանկացած դերբիի դեպքում, այս խաղերին մասնակցելն անհավանական զգացողություն է: Որպես «Ինտերի» երկրպագու՝ ես այս դերբիներից շատ եմ տեսել: Ես շատ ուրախ եմ կիսաեզրափակիչում խաղալու համար և ցանկանում եմ վայելել այս պահը։ Ես «Սան Սիրոյում» էի 2003 թվականին: Որպես «Ինտերի» երկրպագու՝ ես ամենահաճելի հիշողություններն չունեմ այդ հանդիպումներից։ Բայց այն, որ ես այնտեղ էի 20 տարի առաջ, և այժմ կարող եմ խաղալ կիսաեզրափակիչում… Սա անհավանական զգացողություն է»,- Դիմարկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Միլան» — «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 10-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։























































