«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կմասնակցեն ճապոնական «Վիսել Կոբե» ակումբի հետ ընկերական հանդիպմանը։
Խաղը կկայանա հունիսի 6-ին՝ Տոկիոյում, մարզադաշտում, որը կարող է տեղավորել մոտ 80 հազար հանդիսական, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
«Բարսելոնան» հունիսի 4-ին կայանալիք Լա լիգայի եզրափակիչ «Սելտայի» դեմ խաղի ավարտից անմիջապես հետո կմեկնի Ճապոնիա, իսկ ընկերական խաղի ավարտից անմիջապես հետո տուն կվերադառնա։
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան հանդես է գալիս «Վիսել Կոբեի» կազմումԼ Անդրեսն Իսպանիայի 9-ակի չեմպիոն է և Չեմպիոնների լիգայի 4-ակի հաղթող: Այս մրցաշրջանում 38-ամյա ֆուտբոլիստը Տոկիոյի թիմի կազմում անցկացրել է 5 հանդիպում։
























































