«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է կատալոնական ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանի տպավորություններով։
«Մենք առաջնությունը հաղթելու լավ հնարավորություններ ունենք, և այս տիտղոսը շատ ու շատ կարևոր է ակումբի համար։ Պայքարը դեռ շարունակվում է, մենք ճիշտ ուղու վրա ենք։ Հուսով եմ, որ հաղթանակը կլինի առաջին քայլը հաջորդ մրցաշրջանում էլ ավելի հաղթելու համար։
Մենք ունենք շատ երիտասարդ խաղացողներ, ովքեր դեռ չեն նվաճել մեծ տիտղոս, և հաղթանակը կարող է դառնալ նրանց զարգացման հաջորդ քայլը: Եվ ինձ համար դա նույնպես կարևոր է, քանի որ սա նոր առաջնություն է իմ կարիերայում։ Ես շատ գոհ եմ այն ուղղությունից, որով մենք շարժվում ենք «Բարսելոնայի» հետ։ Մենք մեծ ներուժ ունենք՝ չնայած ակումբում ունեցած խնդիրներին»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Ran-ը։
Լեհ հարձակվողը նախորդ տարի կատալոնյան թիմ տեղափոխվեց Մյունխենի «Բավարիայից»:
























































