Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից իր սպասելիքներով, ինչպես նաև խոսել է «Քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Մանչեսթեր Սիթին» միշտ վախեցնող տեսք ունի։ Սա հիանալի թիմ է, որը շատ լավ է խաղում: Բայց մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել։
Հոլանդը շատ գոլեր է խփում։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես կանգնեցնել նրան, և ես հույս ունեմ, որ նա չի կարողանա գոլ խփել մեր դարպասը»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում RTVE-ն։
«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։























































