Իտալացի փորձառու մասնագետ Կարլո Անչելոտին կշարունակի աշխատել Մադրիդի «Ռեալում» հաջորդ մրցաշրջանում։
Ինչպես հայտնում է Marca-ի լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը, երկու շաբաթ առաջ մադրիդյան ակումբն ակնարկել է մարզչին, որ նա կմնա թիմի ղեկին նաև հաջորդ մրցաշրջանում։
Անչելոտին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։
Իտալացի մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
























































