Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ Աննա Բադալյանը 2 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված “Very Nice” խորագիրը կրող միջազգային մրցումներում:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացայի մամուլի քարտուղարությունը:
Հայ մարզուհին բազմամարտ և գնդակ վարժություններում հաղթող է ճանաչվելէ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ ժապավեն վարժությունում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ արժանանալով արծաթե մեդալին: