«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատն այն խաղացողներից է, որոնց «Բարսելոնան» հետևում է նախորդ մրցաշրջանից սկսած։ Չավին Սերխիո Բուսկետսի հավանական հեռանալու դեպքում պետք է ուժեղացնի կազմը, բայց կատալոնացիները չեն կարողանա իրականացնել մարոկկացու տրանսֆերը ֆինանսների բացակայության պատճառով, հայտնում է Marca-ն:
Ամրաբատի պայմանագիրը չի ավարտվում 2023 թվականի հունիսին, ուստի «Ֆիորենտինան» իրավունք ունի հրաժարագին պահանջել իր կիսապաշտպանի համար։ Խոսակցությունների համաձայն՝ դա կազմում է 25 միլիոն եվրո, ինչը կարող է չափազանց շատ լինել «Բարսելոնայի» համար, որը ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումից հետո սահմանափակումներով է գործում: Հաղորդվում է, որ վարձակալության տարբերակը դժվար թե հնարավոր լինի, քանի որ «Ֆիորենտինան» ձմռանն արդեն մերժել էր իսպանական ակումբի այդ խնդրանքը։
Բացի Ամրաբատից, «Բարսելոնան» դիտարկում է Իլկայ Գյունդոգանին, իսկ ընդհանուր առմամբ, ակումբի առաջնահերթ թիրախները ամառային շուկայում կլինեն այն խաղացողները, որոնց պայմանագրերը լրանում են ընթացիկ մրցաշրջանի վերջում՝ Լիոնել Մեսսին, Իլկայ Գյունդողանը և Ինյիգո Մարտինեսը:
























































