Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ևս մեկ մրցաշրջան կմնա ակումբում։
Ինչպես հաղորդում է Sport-ը՝ վկայակոչելով Relevo-ին, մադրիդյան ակումբը խորվաթ ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել մինչև 2024 թվականի ամառը։ Կողմերը համաձայնության են եկել, որը կստորագրվի մի քանի օրվա ընթացքում։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ակումբը 37-ամյա խաղացողին առաջարկել էր պայմանագիր՝ տարեկան մոտ 40 միլիոն եվրո աշխատավարձով։ Այնուամենայնիվ, Մոդրիչը մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի եզրափակչում այսօր՝ մայիսի 6-ին, Սևիլիայի «Օլիմպիկո» մարզադաշտում կհանդիպի «Օսասունայի» հետ։ Խաղի մեկնարկը 00։00-ին է։
























































