«Բարսելոնան» փորձում է կրճատել ակումբի ծախսերը, որպեսզի ձեռք բերի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, պնդում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները պատրաստ են բաժանվել Սերխիո Բուսկետսից, Ֆերան Տորեսից և Նիկո Գոնսալեսից։ Բացի այդ, ակումբը կարող է վերանայել Մարկ Անդրե տեր Շտեգենի, Խորդի Ալբայի և Ֆրենկի դե Յոնգի պայմանագրերը։
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է մինչև 2021 թվականը, երբ ազատ տրանսֆերով միացավ ՊՍԺ-ին։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:
























































