Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը խաղացողին ձեռք բերելու միակ հավակնորդն է։ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին», որոնք նույնպես մտադիր էին ձեռք բերել ֆուտբոլիստին, տեղյակ են 19-ամյա կիսապաշտպանի` սերուցքային ճամբար տեղափոխվելու ցանկության մասին։ Անգլիացին հունիսին կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Պայմանագիրը կկնքվի մինչեւ 2029 թվականը։
Ըստ Bild-ի՝ «Բորուսիան» մտադիր է Բելինգհեմի տրանսֆերի համար ստանալ 140 միլիոն եվրո, իսկ իսպանացիները ակնկալում են 100-120 միլիոնի սահմաններում, ինչը չպետք է խանգարի գործարքին՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի տրանսֆերի համաձայնությունը։
























































