«Ռեալ Սոսյեդադի» ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն խոսել է Լա լիգայի 33-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0)։
«Մենք շատ գոհ և հպարտ ենք մեր արածով։ Սա ամենադժվար հանդիպումն էր, որ անցկացրել ենք տանը, և շատ ուրախ ենք, որ հաղթեցինք։ Եվ ես շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի Եվրոպայի լավագույն թիմերից մեկին։ Կարծում եմ, որ վաղը իմ լուսանկարը կհայտնվի հրապարակումների առաջին էջերին, ես կգնամ թերթ կգնեմ, որ այն պահեմ որպես հուշ։
«Ռեալ Սոսյեդադը» հաղթե՞լ է բոլոր ութ խաղերում, երբ ես գոլ եմ խփել: Դա նշանակում է, որ եթե ես ևս հինգ գոլ խփեմ՝ յուրաքանչյուր խաղում մեկական գոլ, մենք դուրս կգանք Չեմպիոնների լիգա, ուստի կտեսնենք, թե արդյոք այս շարքը կշարունակվի»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Կուբոն անցկացրել է 30 հանդիպում, դարձել ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































