«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 33-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղի արդյունքը (1:0)։
«Շատ կարևոր հաղթանակ: Տանջվեցինք ու շատ շանսեր չօգտագործեցինք։ Մրցակիցը լավ էր պաշտպանվում։
Ալբան գոլ խփեց հանդիպման հենց վերջում, նման հաղթանակները յուրահատուկ քաղցր են։ Թիմն իրեն քաղցած ու հպարտ դրսևորեց, բայց պետք է ավելի վաղ գոլ խփեինք:
Մենք գրեթե հասել ենք մեր նպատակին: Մեր վաստակած այս վեց միավորները չափազանց կարևոր էին «Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությունից հետո։ Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում, իսկ այս մեկը դարձավ հսկայական և կարևորագույն քայլ»,-Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































