Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Օսասունային»:
Հյուրերը 27-րդ րոպեին խաղում էին 10 հոգով: Չնայած կատալոնյան թիմի բացահայտ խաղային ու տարածքային առավելությանը, այնուամենայնիվ, հաշիվը բացվեց միայն խաղավերջում: 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալբան:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 14 միավորով և առաջնության ավարտից 5 տուր առաջ 14 միավորի առավելություն ունի 2-րդ տեղում գտնվող «Ռեալի» նկատմամբ:
























































