«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է տրեբլ նվաճել այս մրցաշրջանում:
«Ինձ համար «Սիթին» այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Նրանք շատ լավ են խաղում և ունեն աշխարհի լավագույն մարզիչը։
Միանգամայն ազնիվ կլիներ, եթե նրանք հաղթեին տրեբլը»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport-ը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ։ Առաջին հանդիպումը «Սանտյագո Բեռնաբեուում» կկայանա մայիսի 9-ին։ Անգլիայի գավաթի եզրափակիչում Պեպ Գվարդիոլայի թիմը կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ «Քաղաքայինները» նաև գլխավորում են Պրեմիեր լիգան՝ մեկ միավորի առավելություն ունենալով «Արսենալի» նկատմամբ, ինչպես նաև՝ մեկ հանդիպում պակաս ունենալով:
























































