Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը կիսվել է թիմում հարձակվող Թոմաս Մյուլերի ապագայի մասին իր մտքերով։ «Բավարիայի» լեգենդը կարծում է, որ հարձակվողը պետք է ուսումնասիրի ակումբից հեռանալու տարբերակները:
«Մյուլերին փոխարինեց Մուսիալան։ Պարոն «Բավարիայի» համար հեշտ ժամանակ չէ։ Ներկայիս թիմում ոչ ոք Մյուլերի նման չի ներկայացնում ակումբը, սակայն Թոմաս Տուխելը նրա համար դիրք չի տեսնում խաղադաշտում:
Կզարմանամ, եթե հաջորդ մրցաշրջանում Մյուլերը վերադառնա մեկնարկային կազմ։ Հավանաբար, հասել ենք նրան, որ Մյուլլերը պետք է շատ ուշադիր դիտարկի տրանսֆերի հնարավորությունը։ Դա կարող է դուր չգալ երկրպագուներին, քանի որ նա «Բավարիայի» կերպարն է»,- Մաթեուսի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
























































