Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան ներողություն է խնդրել ԶԼՄ-ների հասցեին հնչեցրած կոշտ արտահայտությունների համար՝ ասելով, որ այդ պահին էմոցիաների ազդեցության տակ է եղել հանդիպումից հետո։ Ֆուտբոլիստը նշել է, որ խաղացողները պետք է ավելի ինքնաքննադատ լինեն։
«Խաղից հետո իմ հայտարարությունը ճիշտ չէր։ Ես խոսել եմ էմոցիաների աազդեցության տակ և խաղից հետո զայրացած էի։ Պետք է ավելի շատ ինքնաքննադատ լինենք և կարողանանք ընդունել քննադատությունը։ Լավ կլինի, եթե չչափազանցնենք թե՛ դրական, թե՛ բացասական առումով»,- Գորեցկու խոսքերն է մեջբերում Bild-ը։
Նախորդ հարցազրույցում Գորեցկան հայտարարել էր, որ լրատվամիջոցները ոչնչացնում են ֆուտբոլիստներին, իսկ «Բավարիայի» ֆուտբոլիստները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բուռն քննադատության են ենթարկվել լրագրողների կողմից:
























































