«Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է իր պաշտոնից հեռանալու մասին լուրերը։
«Իհարկե, ես կմնամ «Բավարիայում» հաջորդ տարի»,- Կանի խոսքերն է մեջբերում լրագրող Պատրիկ Շտրասեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանին փոխարինելու գլխավոր թեկնածուն համարվում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» նմանատիպ պաշտոն զբաղեցնող Ակսել Հելմանը։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ Կանին աշխատանքից ազատելու և Հելմանին աշխատանքի ընդունելու գործընթացը կարող է հետաձգվել։ Այս դեպքում Կառլ-Հայնց Ռումենիգեն կարող է վերադառնալ որպես «Բավարիայի» խորհրդի նախագահի ժամանակավոր թեկնածու։
Հաղորդվել է նաև, որ մյունխենյան ակումբի դիտորդ խորհրդի անդամները համոզված են, որ թիմում ստեղծված անբարենպաստ իրավիճակի հիմնական պատասխանատվությունը կրում է ակումբի խորհրդի ներկայիս նախագահ Օլիվեր Կանը։
























































