«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայում «Հերտայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո ասել է, որ «Բավարիան» պետք է աճի որպես թիմ։
«Կարևոր էր կենտրոնացվածությունը պահել ամբողջ 90 րոպեների ընթացքում և ոչինչ թույլ չտալ մրցակցին։ Կարևոր էր առաջինը գոլ խփելը, մենք շատ ժամանակ ծախսեցինք դրա վրա, բաց թողեցինք պահերը: Բայց մենք խփեցինք, իսկ հետո երկրորդ գոլը, և ամեն ինչ ավելի հեշտ դարձավ:
Մենք զգում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հաջողության հասնել։ Մենք պետք է աճենք որպես թիմ, և բոլորը դա հասկանում են»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» կայքը։
Այս հաղթանակով «Բավարիան» 62 միավորով վերադարձավ Բունդեսլիգայի առաջին հորիզոնական։ Դորտմունդի «Բորուսիան», որն այս տուրում ոչ-ոքի խաղաց «Բոխումի» հետ (1:1), 61 միավորով նահանջեց երկրորդ տեղ։
























































