Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բավարիան» 2։0 հաշվով առավելության հասավ «Հերտայի» նկատմամբ։
Մյունխենյան թիմի կազմում 69-րդ րոպեին հաշիվը բացեց Սերժ Գնաբրին։ 10 րոպե անց տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կինգսլի Կոմանը։
«Բավարիան» այս հաղթանակից հետո վաստակած 62 միավրոով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Մյունխենյան թիմը 1 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»։
























































