«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռեալ Բետիսի» դեմ Լա Լիգայի 32-րդ տուրի՝ երեկ կայացած խաղում: Հանդիպման 14-րդ րոպեին նրա գոլային փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավել և հանդիպման հաշիվը բացել է Անդրեաս Քրիստենսենը:
Բրազիլացին «Բարսելոնայում» իր նորամուտի՝ 2022/23 մրցաշրջանում իր գոլային փոխանցումների թիվը հասցրել է 11-ի:
Միայն Լուիս Սուարեսն է ավելի շատ գոլային փոխանցում կատարել «Բարսայի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում: 2014/15 մրցաշրջանում Սուարեսը 21 գոլային փոխանցում է կատարել:
























































