Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Ալմերիային» և 4-2 հաշվով հաղթանակ է տարել:
Մադրիդի «Ռեալի» կազմում երեք գոլերն էլ խփել է հարձակվող Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացին «Ռեալի» կազմում իր գոլերի թիվը հասցրել է 352-ի՝ «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 642 խաղում:
Բենզեման «Ռեալի» երկրորդ խաղացողն է, որը թիմի կազմում 350+ գոլ է խփել։ Ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է (451)։
























































