Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 4։2 հաշվով հաղթեց «Ալմերիային»։
Առաջին կեսում տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։ Խաղակեսի վերջնամասում հյուրերից աչքի ընկավ Լազարոն։
Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն։ 61-րդ րոպեին «Ալմերիայի» կազմում գոլ խփեց Լուկաս Ռոբերտոնեն։
«Ռեալը» 68 միավորով 2-րդ տեղում է։ «Ալմերիան» 33 միավորով 15-րդն է։
























































