Ուսման Դեմբելեն այս ամռանը չի հեռանա «Բարսելոնայից»։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, թե՛ ակումբի ղեկավարությունը, թե՛ գլխավոր մարզիչ Չավին եզրային հարձակվողին անձեռնմխելի են համարում։
Ֆուտբոլիստը նույնպես երջանիկ է «Բարսելոնայում»: Շուտով կողմերը պատրաստվում են բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
Այս մրցաշրջանում ֆրանսիացին Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ:
























































