«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի նպատակների մասին.
«Մենք կգտնենք ճիշտ ելքերը։ Դա կարող է պահանջել զգալի ներդրումներ: Այնուամենայնիվ, որքան էլ դժվար լինի իրավիճակը, պետք է խուսափել շտապողականությունից։ Այս պահին մենք պետք է կենտրոնանանք Բունդեսլիգայում չեմպիոնության համար պայքարի վրա»,- Կանի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն։
«Բավարիան» 29 տուրից 59 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:
























































