«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ իր թիմը պետք է հաղթի Իսպանիայի առաջնությունը 2022/2023 մրցաշրջանում։
«Ես արդեն ասել եմ, որ «Բարսելոնան» աշխարհի ամենադժվար ակումբն է աշխատելու համար։ Այստեղ 1:0 հաշվով հաղթելը բավարար չէ, ես դա նշել եմ շնորհանդեսում։ Եվ մենք շատ հանդիպումներում հաղթեցինք 1-0 հաշվով՝ շատ լավ խաղալով։ Մարդիկ չեն տեսնում, թե ինչ է կատարվում ակումբի ներսում, բայց մենք չենք պատրաստվում ինքնաքննադատությամբ զբաղվել։ Մենք իսկապես գնահատում ենք այն, ինչ անում ենք: «Բարսելոնան» պետք է հաղթի այս առաջնությունում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Լա լիգայի 31-րդ տուրի հանդիպումներից հետո «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 11 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»:
























































