Լա Լիգան հրապարակել է ապրիլ ամսվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին։ Նրանք են՝
Ինյակի Ուիլյամս («Ատլետիկ»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Մարկո Ասենսիո («Ռեալ Մադրիդ»), Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա»), Յուսեֆ Էն-Նեսիրի («Սևիլիա»), Սելիմ Ամալլա («Վալյադոլիդ») և Լի Կանգ Ին («Մալյորկա»):
Ապրիլին Ուիլյամսը 3 գոլ է խփել, Գրիզմանը` 2, Ասենսիոն երեք անգամ է աչքի ընկել և 2 գոլային փոխանցում է կատարել, Արաուխոն մեկ գոլային փոխանցում է կատարել, Էն-Նեսիրին` 3, Ամալան 2 գոլից բացի նաև 1 գոլային փոխանցում է կատարել, իսկ Լին երկու անգամ է աչքի ընկել:
























































