«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի մասին։
30-ամյա գերմանացի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 30 հանդիպում և բաց է թողել 9 գոլ՝ 24 անգամ անառիկ պահելով դարպասը։
«Ես ճանաչում եմ Տեր Շտեգենին, քանի որ խաղացել եմ նրա հետ: Նա շատ մեթոդիկ մարդ է։
Նա այս պահին աշխարհի լավագույն դարպասապահն է։ Տեր Շտեգենն էլ ավելի է օգնում թիմին մեր խաղաոճի շնորհիվ»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
Դարպասապահը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2015/16 թթ․ մրցաշրջանից։
























































