«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպման (ապրիլի 29) թիմի հայտացուցակում կընդգրկվեն պաշտպան Անդրեաս Քրիստենսենը և հարձակվող Ուսման Դեմբելեն։
Դեմբելեն և Քրիստենսենը կլինեն «Բետիսի» դեմ խաղի հայտացուցակում։ Նրանք երկուսն էլ վերականգնման վերջին փուլում են։
Վաղվա հանդիպումը շատ բարդ է լինելու։ «Ռայոն» լավ պրեսինգի է դիմում, նրանք սիրում են տակտիկական խախտումներ կատարել, մրցակցի համար միշտ էլ շատ անհարմար է իր խաղը կառուցելը: Մենք նրանց չենք հաղթել այն պահից, երբ ես մարզիչ եմ դարձել։ Որպես թիմ՝ ես նրանց ժայռ եմ համարում»,-Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Վաղը՝ ապրիլի 26-ին, «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Ռայո Վալյեկանոյի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
























































